Jump to content

Արմենուհի Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենուհի Կյուրեղյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1963(1963-08-26) (61 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Ստեփան Կյուրեղյան
Զավակներ Երեք զավակ[1]

Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան (օգոստոսի 26, 1963(1963-08-26), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 26-ին Վանաձորում[1]։

2006 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է[1]։

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[1]։ 1988 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի գիտաշխատող, 1992 թվականից աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնում որպես դոցենտ։ 1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ։ 2016-2017 թվականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ[1]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից եղել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա՝ փոխնախագահ, նախագահ։ 2004 թվականից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի ղեկավարն է։ 2005 թվականից աշխատում է որպես Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար[1]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 30 հոդվածի հեղինակ է[1]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]